ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Հայաստանում ապրող յուրաքանչյուր բնակչին բաժին է ընկնում միջին հաշվով 2,9 կգ սուրճ և 100-120 գրամ թեյ

Հայաստանում ապրող յուրաքանչյուր բնակչին բաժին է ընկնում միջին հաշվով 2,9 կգ սուրճ և 100-120 գրամ թեյ
21.06.2012 | 16:50

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալներով` 2011 թվականին հանրապետություն է ներկրվել 11013,1 տոննա սուրճ:
Ինչպես «Իրատես de facto»-ին ասացին ՀՀ գյուղատնտեսության նախարարության մարկետինգի բաժնում, վերոհիշյալ սուրճն ընդունում, վերամշակում և փաթեթավորում են «Ռոյալ Արմենիա», «Ֆերրո», «Փարիզյան սուրճ», «Դերժավա», «Գրանտ Քենդի» և մի քանի այլ ընկերություններ: Վերամշակված սուրճի 9575,4 տոննան սպառվում է հանրապետությունում, իսկ մնացած 1437,7 տոննան արտահանվում Վրաստան, ՈՒկրաինա և Ռուսաստանի Դաշնություն:
Վիճակագրական տվյալների համաձայն` վերոնշյալ ժամանակահատվածում հանրապետություն է ներկրվել նաև 348,4 տոննա թեյ, որն ընդունել, վերամշակել և փաթեթավորել են հանրապետության մեկ տասնյակից ավելի ձեռնարկություններ: Թեյի 8,1 տոննան, որի գերակշիռ մասը կազմել են տեղական արտադրության դեղաբույսերը (ուրց, դաղձ և այլն), արտահանվել է, մնացածը սպառվել է հանրապետության ներքին շուկայում:
Հաշվարկների համաձայն (հանրապետությունում ապրում է շուրջ 3 մլն 275 հազար 400 մարդ)` յուրաքանչյուր շնչին բաժին է ընկնում միջին հաշվով 2,9 կգ սուրճ և 100-120 գրամ թեյ:

Դիտվել է՝ 2400

Մեկնաբանություններ